Իրադարձային
-ից
-ը
17:02 • 25.03.15Ռուս պաշտոնյան առաջարկել է աշխարհի ամենամեծ մայրուղին կառուցել (լուսանկար)Նախագիծը նախատեսում է խոշոր ավտոճանապարհի կառուցում գոյություն ունեցող Տրանսսիբիրյան երկաթուղու երկայնքով՝ գնացքների նոր ցանցի և նավթի ու գազի խողովակաշարերի հետ միասին:
16:55 • 25.03.15ԱՄՆ-ում հանդիսավորությամբ հրաժեշտ են տվել քաղցկեղ ունեցող ոստիկանական շանը (լուսանկարներ, տեսանյութ)Շան հետ աշխատած սպա Դեյվիդ Կապեիլլոն թմրանյութերի առուվաճառքով զբաղվող տասնյակ հանցագործների է ձերբակալել շան հոտառության և օգնության շնորհիվ:
16:38 • 25.03.15Նյու Ջերսիում մեքենան անսպասելիորեն հայտնվել է 6 մետր խորությամբ փոսում (լուսանկարներ, տեսանյութ)Փողոցում կայանված մեքենաներից մեկը, որում, բարեբախտաբար, մարդ չի եղել, հայտնվել է փոսում։
16:31 • 25.03.15Խաղաղության նոբելյան մրցանակակրին մեղադրում են հարկերը չվճարելու համարՔննության վարկածով՝ ստացված եկամուտներից հարկեր վճարելու փոխարեն նա գումարն իր ընտանիքի անդամներին է փոխանցել որպես նվեր։
16:21 • 25.03.15Վատիկանն անօթևան մարդկանց VIP շրջայց կկազմակերպի Սիքստինյան կապելայումՆրանք Վատիկան կմտնեն մուտքով, որը սովորաբար հատկացվում է բարձրաստիճան հոգևորականներին և աշխատակիցներին, կանցնեն հյուրատան մոտով, որտեղ ապրում է Ֆրանցիսկոսը և կտեսնեն...
16:15 • 25.03.15Ակնոց, որի օգնությամբ որոշակի գույներ չտեսնող անձինք իրենց կյանքում առաջին անգամ տեսել են դրանք (լուսանկարներ, տեսանյութ)Ակնոցի ոսպնյակը կառուցված է գույներն այլակերպող հատուկ նյութերից, որը դրանք թերի տեսնող կամ ընդհանրապես գույն չտեսնող անձանց հնարավորություն է տալիս տեսնելու դրանց ողջ երանգները:
16:02 • 25.03.15Կիպրոսի նախագահն Ապրիլի 24-ին կլինի ԵրևանումՆիկոս Անաստասիադիսն ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը։ Նա կմասնակցի Երևանում կայանալիք միջոցառումներին և Կիպրոսի կառավարության աջակցությունը կհայտնի հայ ժողովրդին։
15:59 • 25.03.15Germanwings ավիաընկերությունն այսօրվանից ամբողջությամբ վերսկսում է կանոնավոր չվերթները«Այսօր ամբողջությամբ կվերսկսվեն կանոնավոր չվերթները, բացի մեկից՝ Լոնդոն-Քյոլն ուղղությամբ, սակայն այն չեղյալ է հայտարարվել օբյեկտիվ պատճառներով»,- հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
15:53 • 25.03.15Airbus-ի աղետը կապված չէ ինքնաթիռի վիճակի հետ. Lufthansa-ի ղեկավար (լուսանկարներ)«Ինքնաթիռը եղել է հիանալի տեխնիկական վիճակում»,- ասել է ընկերության ղեկավարը ֆրանսիական Ալպերում ավիաաղետի վայրից վերադառնալուց հետո։
15:50 • 25.03.15Ես չէի գնա նման հանդիպման. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նախագահի հետ հանդիպելու մասին«Ես որևէ հրավեր չեմ ստացել Սարգսյանից կամ որևէ մարդուց, բանավոր հրավերը եղել է ԱԺ նախագահից, ու դա ապացուցում է, որ սա միջկուսակցական, ոչ պաշտոնական հանդիպում էր»,- ասաց նա:
15:36 • 25.03.15Moody’s–ը հայտարարել է Ուկրաինայի դեֆոլտի բարձր հավանականության մասինՈւկրաինական վարկանիշի վերաբերյալ հետագա կանխատեսումը բացասական է, իսկ պետական պարտքի հետ կապված դեֆոլտի հավանականությունը գրեթե հարյուր տոկոս է, հաղորդում է Deutsche Welle-ի...
15:27 • 25.03.15Գալուստ Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակինՔաղաքային պանթեոն են այցելել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ազգային ժողովի պատգամավորներ: Ներկաները ծաղիկներ …
15:11 • 25.03.15Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)Այս պահին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունենում «Ժառանգություն» կուսակցության մամուլի ասուլիսը, որին կարող եք հետևել ուղիղ եթերով։
15:08 • 25.03.15Թինա Կանդելակիին մեղադրում են փողերի լվացման համարԸնդդիմադիր գործիչը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում հայտարարել է, որ Կանդելակիի ղեկավարած «Ապոստոլ» ընկերությունն անօրինական ճանապարհով տենդեր է շահել Նոր Մոսկվայի բրենդը ստեղծելու համար։
15:03 • 25.03.15Մոգերինին հայտնել է Կուբայի և ԵՄ-ի միջև համաձայնագրի կնքման հնարավոր ժամկետը«Մենք բանակցությունների արագացման գործընթացի մեջ ենք, վերջնական համաձայնագիրը կարող է ընդունվել մինչև այս տարվա վերջ»,- հայտնել է նա լրագրողներին՝ Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի հետ հանդիպումից հետո:
