Airbus-ի աղետը կապված չէ ինքնաթիռի վիճակի հետ. Lufthansa-ի ղեկավար (լուսանկարներ)
Գերմանական Lufthansa ավիաընկերության ղեկավար Կարստեն Շպորը հայտարարել է, որ Ֆրանսիայում Germanwings ավիաընկերությանը (Lufthansa-ի դուստր ընկերություն) պատկանող Airbus A320 ինքնաթիռի կործանումը կապված չէ աղետի օրն այն նորոգելու հետ, գրում է РИА Новости-ն։
«Ինքնաթիռը եղել է հիանալի տեխնիկական վիճակում»,- ասել է ընկերության ղեկավարը ֆրանսիական Ալպերում ավիաաղետի վայրից վերադառնալուց հետո։
Նրա կարծիքով՝ տեխնիկական անսարքությունները չէին կարող պատահարի պատճառ դառնալ։ Նա նաև նշել է օդաչուների պրոֆեսիոնալիզմը՝ հավելելով, որ նրանք բոլորը սովորում են ընկերությունում։
Կործանված ինքնաթիռի օդաչուն ունեցել է ավելի քան 6.000 ժամ թռիչքի փորձ, ընդ որում՝ մեծ մասն անցկացրել է Airbus A320-ի ղեկին, նշել է Շպորը։


























