Խաղաղության նոբելյան մրցանակակրին մեղադրում են հարկերը չվճարելու համար

16:31 • 25.03.15

Խաղաղության նոբելյան մրցանակակիր, տնտեսագետ Մուհամմադ Յունուսին կանչել են Բանգլադեշի հարկային մարմիններ՝ մեղադրելով իր եկամուտներից ավելի քան 1.5 մլն դոլարի հարկ չվճարելու համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Քննության վարկածով՝ ստացված եկամուտներից հարկեր վճարելու փոխարեն նա գումարն իր ընտանիքի անդամներին է փոխանցել որպես նվեր։

 

Յունուսի փաստաբանն, իր հերթին, պնդում է, որ համաձայն ազգային օրենսդրության, եթե գումարը փոխանցվում է ընտանիքի անդամներին, ապա դրանցից հարկ չի գանձվում։