Նյու Ջերսիում մեքենան անսպասելիորեն հայտնվել է 6 մետր խորությամբ փոսում (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի ծայրամասերից մեկում մեծ փոս է գոյացել, որի խորությունը հասնում է 6 մետրի, իսկ լայնությունը՝ մոտ 5 մետրի, գրում է Daily Mail-ը:
Փողոցում կայանված մեքենաներից մեկը, որում, բարեբախտաբար, մարդ չի եղել, հայտնվել է փոսում։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հարակից 4 տների բնակիչները տարհանվել են։
Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները, որոնք հաստատել են տեղեկությունը, որ միջադեպը պայմանավորված է եղել ստորգետնյա ջրատարի վթարով:
















