Ակնոց, որի օգնությամբ որոշակի գույներ չտեսնող անձինք իրենց կյանքում առաջին անգամ տեսել են դրանք (լուսանկարներ, տեսանյութ)
EnChroma ընկերությունը ստեղծել է ակնոց, որը կրելով՝ այն անձինք, ովքեր ի ծնե չեն կարողանում տարբերակել որոշակի գույներ, իրենց կյանքում առաջին անգամ տեսել են դրանք, գրում է Huffington Post-ը:
Ակնոցի ոսպնյակը կառուցված է գույներն այլակերպող հատուկ նյութերից, որը դրանք թերի տեսնող կամ ընդհանրապես գույն չտեսնող անձանց հնարավորություն է տալիս տեսնելու դրանց ողջ երանգները:
Ակնոցի արժեքը 325-450 դոլար է՝ կախված ակնոցի ոսպնյակի տեսակից և արտաքին դիզայնից:
Valspar Paint ներկեր արտադրող և դիզայներական կազմակերպությունը YouTube ցանցի իր էջում հրապարակել է Color for the Colorblind տեսանյութը, որն արդեն 1,3 մլն դիտում ունի:
Ակնոց արտադրող ընկերությունը Valspar Paint ընկերության հետ համատեղ արշավի շրջանակում համացանցում տարածել է #ColorForAll հեշթեգը:
Ձախից երևում է, թե ինչպես են աշխարհը տեսնում գույները չտեսնող անձինք, իսկ աջից՝ ակնոցը կրելու ժամանակ երևացող տեսարանը: ![]()










