Germanwings ավիաընկերությունն այսօրվանից ամբողջությամբ վերսկսում է կանոնավոր չվերթները

15:59 • 25.03.15

Germanwings ավիաընկերությունն այսօրվանից ամբողջությամբ վերսկսում է կանոնավոր չվերթները: Այդ մասին Риа Новости գործակալությանը հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:

 

«Այսօր ամբողջությամբ կվերսկսվեն կանոնավոր չվերթները, բացի մեկից՝ Լոնդոն-Քյոլն ուղղությամբ, սակայն այն չեղյալ է հայտարարվել օբյեկտիվ պատճառներով»,- հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

 

Նա հավելել է, որ երեկ գրանցված ուշացումները և մի շարք չվերթների չեղյալ հայտարարումը կապված են եղել նրա հետ, որ «օդաչուները և անձնակազմի անդամներն անձնական դժվարություններ են ունեցել»: Խոսել այն մասին, որ դա տեղի է ունեցել օդանավերի արտահերթ տեխնիկական ստուգումների պատճառով, «կոռեկտ չէ», հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

 

Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ գիշերը մի քանի ժամ ուշացումից հետո վերականգնվել է Դյուսելդորֆ-Բարսելոնա չվերթը:

 

Հիշեցնենք, որ Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող Germanwings ավիաընկերության բյուջետային Airbus A320-ը կործանվել է Ֆրանսիայի հարավ-արևելքում: Վթարի հետևանքով մահացել է 150 մարդ: