Իրադարձային
-ից
-ը
10:40 • 04.12.14Queen-ի կիթառահարը հայտարարել է Աստերոիդի օր հռչակելու մասին«Մենք ավելի մեծ վտանգի մեջ ենք, քան համարվում էր նախկինում: Մենք ապրում ենք շատ անհանգիստ ժամանակներում, քանի որ մեզ սպառնում են մոտ միլիոն հսկայական երկնաքարեր, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել Երկրին»,- ասել է Մեյը։
10:28 • 04.12.14Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինՀՀ արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրել է վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով սաստկացած ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող ...
10:20 • 04.12.14«Ալ- Կաիդան» սպառնում է մահապատժի ենթարկել ամերիկացի պատանդին«Ես օգնություն եմ փնտրում, որն ինձ հնարավորություն կտա դուրս գալ այս իրավիճակից: Ես վստահ եմ, որ իմ կյանքին վտանգ է սպառնում: Ես այստեղից խնդրում եմ անել հնարավորը: Շնորհակալություն»,- տեսաուղերձում ասել է նա:
10:04 • 04.12.14Նյու Յորքում բողոքի ակցիաներ են անցկացվում ոստիկանին արդարացնելու պատճառովՆյու Յորքում տեղի է ունենում բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջում են 2014 թվականի հուլիսի 17-ին աֆրոամերիկացի Էրիկ Գարների մահվան հանգամանքների «արդար հետաքննություն», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
09:59 • 04.12.14Բարաք Օբաման հանդիպել է Հիլարի Քլինթոնի հետ«Ինչպես հայտնի է՝ նախագահ Օբաման և նախկին պետքարտուղար Քլինթոնը սիրում են պարբերաբար մասնավոր հանդիպումներ ունենալ: Կեսօրին նրանք հանդիպել են օվալաձև աշխատասենյակում»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
09:51 • 04.12.14Հայ–շվեդական հարաբերություններում չիրացված ներուժ կա. դեսպան Արտակ ԱպիտոնյանTert.am–ի հետ բացառիկ զրույցում Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն ասում է, որ Շվեդիան մեզ համար առանցքային երկիր է հյուսիսային Եվրոպայում, որի հետ բոլոր ոլորտներում սերտ համագործակցություն վարելը մեր եվրոպական օրակարգի կարևոր բաղկացուցիչ մասերից ...
09:42 • 04.12.14Պուտինը հարձակման է անցել. Սաակաշվիլի«Պուտինի՝ Սուխումի առաջնորդի հետ պայմանագրի ստորագրումը կարելի է գնահատել որպես Վրաստանի պատմական տարածքն անեքսիայի ենթարկելուն ուղղված քայլ»,-ասել է նա:
23:38 • 03.12.14Կինը կորցնում է մեքենայի վերահսկողությունն ու հայտնվում գետում (ուսանկարներ, տեսանյութ)Չինաստանի արևելյան Սյանշան նահանգում երկուշաբթի վարորդին հաջողվել է փրկել այն բանից հետո, երբ վերջինս, կորցնելով մեքենայի վերահսկողությունը, հայտնվել է գետում:
22:58 • 03.12.14Քաթարի շեյխը ռեկորդային գնով ձեռք է բերել բրիտանական ամենաթանկ զամբիկը` 4.7 մլն ֆունտ ստերլինգովԳեղեցիկ մրցարշավային ձին դարձել է բրիտանական աճուրդի պատմության մեջ ամենաթանկարժեք զամբիկը, որը վաճառվել է 4.7 մլն ֆունտ ստերլինգով:
22:29 • 03.12.14Աշխարհի երկրորդ ամենախելացի մարդն օրական 38 դեղահաբ է ընդունում` լավագույն մարզավիճակում մնալու համարՏղամարդն, ով համարվում է երկրորդ ամենախելացի մարդն աշխարհում, բացահայտել է, որ ամեն օր 38 դեղահաբից կազմված խառնուրդ է ընդունում գերազանց ֆիզիկական և մտավոր վիճակը պահպանելու համար:
22:07 • 03.12.14Մեզ չի հետաքրքրում, թե ինչ են մտածում քաղաքական կուսակցությունները. Ռազմիկ Պետրոսյան«Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով խորհրդարանական ոչ իշխանական ուժերի եռյակի հետ ազատամարտիկների դաշինքի մասին...
19:44 • 03.12.14Ժիրինովսկին դատարանով ապացուցել է, որ ինքն անգործունյա չէ, և 100 000 ռուբլի է շահելՄոսկվայի դատարանը մասնակիորեն բավարարել է Պետդումայի փոխխոսնակ և ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցութան անփոփոխ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայցն` ընդդեմ պատգամավոր Գենադի Գենդինի և գործարար Բոուշևի:
17:46 • 03.12.14Ահա թե ինչ կլինի, եթե հայտնի ֆիլմերից հեռացվեն համակարգչային հատուկ էֆեկտները (լուսանկարներ)Համակարգչային վերամշակմամբ զբաղվող ստուդիաներն օրեր, շաբաթներ, նույնիսկ ամիսներ են անցկացնում ֆիլմերի առանձին տեսարաններ մշակելու և հարստացնելու վրա։
17:44 • 03.12.14Եվրադատարանը տուգանել է Թուրքիային 10000 եվրոյով գենդերային խտրականության համարԹուրքիան պարտավորվում է վճարել Էմել Բոյրազին 10 000 եվրո հանրային ոլորտում ՝ պետական էլեկտրաէներգիայի ընկերությունում զբաղեցրած իր աշխատանքից զրկվելու համար:
17:39 • 03.12.14Լուկաշենկոն կառավարությանը 10 օր է տվել ՌԴ բելառուսական ապրանքների մատակարարման հարցը կարգավորելու համարԴեկտեմբերի 4-ին կկայանա բելառուսական կողմի ներկայացուցիչների հանդիպումը ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի և «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ:
