Քաթարի շեյխը ռեկորդային գնով ձեռք է բերել բրիտանական ամենաթանկ զամբիկը` 4.7 մլն ֆունտ ստերլինգով
Գեղեցիկ մրցարշավային ձին դարձել է բրիտանական աճուրդի պատմության մեջ ամենաթանկարժեք զամբիկը, որը վաճառվել է 4.7 մլն ֆունտ ստերլինգով:
Ինչպես գրում է Daily Mail-ը` զամբիկը վաճառվել է Tattersalls աճուրդում, որը սկսվել է 500,000 գվինեայից (525,000 ֆունտ ստերլինգ): Զամբիկը ձեռք բերելու 4-ամյա պայքարում հաղթող է դարձել Շեյխ Ֆահդ Ալ-Թանին` վճարելով 4.5 մլն գվինեա:















