Բարաք Օբաման հանդիպել է Հիլարի Քլինթոնի հետ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 3-ին Սպիտակ տան օվալաձև սրահում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Հանդիպումը երկրի նախագահի օրակարգով նախատեսված չի եղել: «Ինչպես հայտնի է՝ նախագահ Օբաման և նախկին պետքարտուղար Քլինթոնը սիրում են պարբերաբար մասնավոր հանդիպումներ ունենալ: Կեսօրին նրանք հանդիպել են օվալաձև աշխատասենյակում»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ նրանց շփումը տևել է մեկ ժամ: Նրանք ոչ պաշտոնական զրույց են ունեցել՝ քնարկելով հարցերի լայն շրջանակ:
Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը համարվում է 2016թ.-ին նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածուներից մեկը:










