«Ալ- Կաիդան» սպառնում է մահապատժի ենթարկել ամերիկացի պատանդին

10:20 • 04.12.14

«Ալ- Կաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալները սպառնում են մահապատժի ենթարկել ամերիկացի պատանդ Լյուկ Սոմերսին, եթե ԱՄՆ-ն չկատարի իրենց պահանջները, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Ուղերձը Վաշինգտոնին է հասցվել համացանցում տեղադրված տեսանյութի միջոցով:

 

Տեսանյութում Սոմերսն ԱՄՆ իշխանություններին խնդրում է ինչ-որ բան անել՝  իր ազատ արձակման համար:

 

«Ես օգնություն եմ փնտրում, որն ինձ հնարավորություն կտա դուրս գալ այս իրավիճակից: Ես վստահ եմ, որ իմ կյանքին վտանգ է սպառնում: Ես այստեղից խնդրում եմ անել հնարավորը: Շնորհակալություն»,- տեսաուղերձում ասել է նա:

 

Զինյալներից մեկի խոսքով՝ եթե ԱՄՆ-ն երեք օրվա ընթացքում չկատարի «Ալ- Կաիդայի» պահանջները, ապա պատանդին սարսափելի մահ է սպասվում: Նշվում է, որ հստակ պահանջներ տեսանյութում չեն ասվում:

 

Լյուկ Սոմերսն առևանգվել էր Եմենի մայրաքաղաքում՝ 2013թ.-ին: