Իրադարձային
-ից
-ը
14:56 • 03.12.14Լիբանանի սահմանին ձերբակալված կինն ԻՊ-ի առաջնորդի կինը չէ. Իրաքի ՆԳՆԱվելի վաղ հաղորդվել էր, որ լիբանանցի զինծառայողները ձերբակալել են ԻՊ-ի առաջնորդի կանանցից մեկին ու որդուն՝ կեղծ փաստաթղթերով սահմանը հատելու փորձի ընթացքում:
14:51 • 03.12.14Ռուս-թուրքական հարաբերությունները բավական կարևոր են տարածաշրջանի համար. Ալեքսանդր Իսկանդարյան«Ռուսաստանը Թուրքիայի համար 2-րդ, իսկ Թուրքիան Ռուսաստանի համար՝ 7-րդ գործընկերն է: Այն, որ թուրք-ռուսական հարաբերությունները բարելավվում էին վերջին տարիներին, դա այդպես է»,- ասաց նա։
14:46 • 03.12.14Լուկաշենկոն Ռուսաստան բելառուսական ապրանքների մուտքի արգելքն անվանել է «անպարկեշտ վարքագիծ»«Ռուսաստանը խախտել է մեր բոլոր պայմանավորվածությունները, որոնց հասել էինք Մաքսային միությունում»,- հայտարարել է Լուկաշենկոն չորեքշաբթի՝ ընդունելով կառավարության անդամների զեկույցը:
14:38 • 03.12.14Պուտինը ներգաղթյալներին ժամանակավոր անաշխատունակության նպաստներ տալու օգտին օրենք է ստորագրելԸստ այդմ՝ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության դեպքում պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ։
14:26 • 03.12.14Ծխախոտի մնացորդները փողոցում նետելու համար Իտալիայում կարող են տուգանել 150 եվրոյովՆախատեսվում է, որ տուգանքներից ստացված գումարի մի մասը կփոխանցվի Շրջակա միջավայրի պահպանության նախարարության ստեղծած հիմնադրամին։
14:12 • 03.12.14Բելառուսը չի արգելի ապրանքների տարանցումն իր տարածքով. Լուկաշենկո«Եթե Ռուսաստանը չի ցանկանում, որ ինչ-որ ապրանքներ մեր տարածքով գնան Չինաստան, Մոնղոլիա, Ուզբեկստան, Թուրքիա, Ղազախստան և այլ երկրներ, թող ինքը զբաղվի այդ տարանցման արգելքով»,- ասել է նա։
13:53 • 03.12.14Վրաստանում նախագահին վիրավորելու մրցույթ է հայտարարվել. նախկին խորհրդական«Վրաստանի կառավարությանն ու Բիձինա Իվանիշվիլիին (նախկին վարչապետ- Tert.am) դուր չեն գալիս Սահմանադրությունն ու նախագահին տրված լիազորությունները»,-ասել է Վանո Մաչավարիանին:
13:44 • 03.12.14Աշխարհի հիմնական կրոնների ներկայացուցիչները Վատիկանում ստրկության դեմ հռչակագիր են ստորագրելՀռչակագրում նշվում է, որ ժամանակակից ստրկությունը, որը վերաբերում է հիմնականում մարդկանց վաճառքին, հարկադիր աշխատանքին և մարմնավաճառությանը, հանցագործություն է մարդկության դեմ։
13:38 • 03.12.14Կոչ եմ անում՝ վերջին պահին կոճակը սեղմելիս, ընտրե՛ք ձեր սրտերում ազատությունը. Ա. Արզումանյանը դեմ է ԵՏՄ-ին«ԵՏՄ-ն խորհրդային կայսրության ռեինկարնացիայի փորձ է, ինչը մերժելի է եղել մեր ողջ պատմության ընթացքում,- ասաց նա, ապա հավելեց,- ինչ բիզնես միջավայր, երբ սկում է ռուբլին, իր հետ տանելով դրամը»։
13:29 • 03.12.14Բուլղարիայի վարչապետը կոչ է արել պահպանել «Հարավային հոսք» նախագիծըՍերբիան ևս հույս ունի, որ այս գազամուղի կառուցման համար պայմանավորվածություն ձեռք կբերվի Ռուսաստանի և Եվրամիության բանակցությունների ընթացքում:
13:15 • 03.12.14Եթե այսպիսի աճ շարունակվի, ապա դրական միտում կգրանցենք. Վարուժան Հոկտանյանը՝ կոռուպցիայի ընկալման համաթվի մասին«Եթե շարունակվի նման աճ, և մենք մի երկու տարի հետո ունենանք 44-45 ցուցանիշը , ապա, բնականաբար, այո՛, տենդենցը կլինի»,- կոռուպցիայի ընկալման համաթիվը ...
12:43 • 03.12.14Երևանի կենդանաբանական այգում տեղադրվել է անվասայլակներով տեղաշարժվող երեխաների համար նախատեսված հատուկ ճոճանակՄոսկովյան փողոցի՝ Առագաստ սրճարանի հարակից պուրակում ևս տեղադրվել է հատուկ ճոճանակ, որից առանձնահատուկ կարիքներով երեխաները կկարողանան օգտվել դարձյալ դեկտեմբերի 3-ից:
12:28 • 03.12.14Տեխասի համալսարանից անհետացել է մարդկային ուղեղի մոտ 100 նմուշԵնթադրվում է, որ կորել է նաև մարդասպան Չարլզ Ուիթմենի ուղեղը, որը հայտնի է նաև «Տեխասի դիպուկահար» կեղծանունով։


