Պուտինը ներգաղթյալներին ժամանակավոր անաշխատունակության նպաստներ տալու օգտին օրենք է ստորագրել

14:38 • 03.12.14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որն ընդլայնում է այն անձանց շրջանակը, ովքեր ժամանակավոր անաշխատունակության դեպքում ենթակա են պարտադիր սոցիալական ապահովագրության, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից, գրում է Interfax.ru-ն։

 

Ըստ այդմ՝ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության դեպքում պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ։

 

Օրենքը կվերաբերի ՌԴ տարածքում ժամանակավոր բնակվող օտարերկրյա քաղաքացիներին և ՌԴ քաղաքացիություն չունեցող անձանց այն դեպքում, եթե նրանց գործատուները վճարել են պարտադիր սոցիալական ապահովագրության մուծումներն առնվազն վեց ամիս։

 

Օրինագիծը Պետդուման ընդունել է նոյեմբերի 21-ին, նոյեմբերի 26-ին այն հաստատել է Դաշնային խորհուրդը։