Վրաստանում նախագահին վիրավորելու մրցույթ է հայտարարվել. նախկին խորհրդական
Վրաստանի նախագահի միջազգային հարցերով նախկին խորհրդական Վանո Մաչավարիանիի խոսքով՝ երկրում կարծես մրցույթ է հայտարարվել նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին վիրավորելու ու ստորացնելու համար, տեղեկացնում է Грузия online-ը:
«Վրաստանի կառավարությանն ու Բիձինա Իվանիշվիլիին (նախկին վարչապետ- Tert.am) դուր չեն գալիս Սահմանադրությունն ու նախագահին տրված լիազորությունները: Սակայն դա ոչինչ չի փոխում, եթե չհաշվենք այն հանգամանքը, որ նախագահին վիրավորելու համար մրցույթ է հայտարարվել»,-ասել է Վանո Մաչավարիանին:
Նրա խոսքով՝ այն փաստը, որ նախկին վարչապետին ու իշխող կոալիցիային դուր չի գալիս գործող Սահմանադրությունը, ապացուցում է նախագահի սահմանադրական իրավունքի իրականացմանն ուղղված քաղաքական մեծամասնության արձագանքը:










