Լուկաշենկոն Ռուսաստան բելառուսական ապրանքների մուտքի արգելքն անվանել է «անպարկեշտ վարքագիծ»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին Մաքսային միության նորմերը խախտելու համար՝ Բելառուսից ուսական շուկա սննդի մատակարարման համար սահմանված արգելքի առնչությամբ, գրում է interfax.ru-ն:
«Ռուսաստանն իրեն անպարկեշտ է պահել՝ շատ ձեռնարկությունների արգելելով ՌԴ տարածք սննդամթերքի մատակարարումը: Ռուսաստանը խախտել է մեր բոլոր պայմանավորվածությունները, որոնց հասել էինք Մաքսային միությունում»,- հայտարարել է Լուկաշենկոն չորեքշաբթի՝ ընդունելով կառավարության անդամների զեկույցը:
Զեկույցում ներառվել են տեղեկություններ կառավարության կողմից ՌԴ բելառուսական արտադրանքի ներկրման և պատժամիջոցների ցանկի ապրանքների տարանցման արգելքը չեղարկելու ուղղությամբ ձեռնարկած միջոցների մասին:
Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից բելառուսական արտադրանքի մատակարարման սահմանափակումները համարում է անազնիվ մրցակցություն և ընդգծել է, որ վստահ է բելառուսական սննդամթերքի որակի հարցում:










