Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ընդունել է հաշմանդամների հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներին

14:00 • 03.12.14

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը այսօր Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ ընդունել է «Կույրերի միավորում» և «Խուլերի միավորում» ՀԿ-ների ներկայացուցիչներին:


Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները վարչական շրջանի ղեկավարի մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում, պարբերաբար անդրադարձ է լինում նրանց դիմումներին, նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված նոր ծրագրերին:


Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ մի շարք հարցեր` շահառուներին սոցիալական զարգացման և բարեգործական ծրագրերում ընդգրկելու առնչությամբ:


Հանդիպման վերջում Արա Սադոյանը նվերներ է հանձնել միավորումների ներկայացուցիչներին: