Տեխասի համալսարանից անհետացել է մարդկային ուղեղի մոտ 100 նմուշ
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Օստին քաղաքի համալսարանի պահեստից անհետացել է մոտ 100 կոլբա, որտեղ պահվում էին մարդկային ուղեղի նմուշներ, գրում է rt.com-ը։
Ենթադրվում է, որ կորել է նաև մարդասպան Չարլզ Ուիթմենի ուղեղը, որը հայտնի է նաև «Տեխասի դիպուկահար» կեղծանունով։
Պրոֆեսոր Թիմ Շելերտի կարծիքով՝ նմուշները գողացվել են։ Նրա աշխատակից Լորենս Կորմակը The Guardian-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ շատ հնարավոր է՝ պահեստի մասին իմացել են համալսարանի ուսանողները, ովքեր որոշել են կոլբաներով զարդարել իրենց հյուրասենյակները կամ զվարճանալ Հելոուինի ժամանակ։
Ուղեղները համալսարանը 30 տարի առաջ ի պահ էր ստացել տեղի հիվանդանոցներից մեկից։










