Բուլղարիայի վարչապետը կոչ է արել պահպանել «Հարավային հոսք» նախագիծը

13:29 • 03.12.14

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը կողմ է արտահայտվել «Հարավային հոսք» նախագծի պահպանմանը, տեղեկացնում է Взгляд-ը:

 

Սերբիան ևս հույս ունի, որ այս գազամուղի կառուցման համար պայմանավորվածություն ձեռք կբերվի Ռուսաստանի և Եվրամիության բանակցությունների ընթացքում:

 

Իսկ Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը հիասթափված է Եվրոպայի զարգացած երկրների դիրքորոշումից, որը հանգեցրել էր «Հարավային հոսքի» կասեցմանը:

 

Հիշեցնենք, որ երկուշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե ներկա պայմաններում «Հարավային հոսք» նախագիծը կյանքի կոչվել չի կարող:

 

Պուտինը նաև Բուլղարիային առաջարկել էր ԵՄ-ից փոխհատուցում պահանջել՝  չստացված եկամուտների դիմաց: