Նորից ուրվական է շրջում դահլիճում. Գ. Սահակյանը՝ թռուցիկներ բաժանող Զ. Փոստանջյանի մասին
ԱԺ հերթական նիստի մեկնարկին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սկսեց կրկին թռուցիկներ բաժանել պատգամավորներին:
Հիշեցնենք, որ երեկ էլ նա պատգամավորներին էր բաժանում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կոչը՝ չվավերցնել ԵՏՄ-ի պայմանագիրը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղից արձագանքեց. «Նորից ուրվական է շրջում դահլիճում»:
Նշենք, որ խորհրդարանում շարունակվում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումը:










