Բելառուսը չի արգելի ապրանքների տարանցումն իր տարածքով. Լուկաշենկո

14:12 • 03.12.14

Բելառուսը չի արգելի ապրանքների տարանցումն իր երկրի տարածքով, հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Եթե Ռուսաստանը չի ցանկանում, որ ինչ-որ ապրանքներ մեր տարածքով գնան Չինաստան, Մոնղոլիա, Ուզբեկստան, Թուրքիա, Ղազախստան և այլ երկրներ, թող ինքը զբաղվի այդ տարանցման արգելքով, սակայն ոչ մենք։ Մենք տարանցիկ պետություն ենք, մենք դրանից ստանում ենք որոշակի գումար, և չենք կարող արգելել ապրանքների տարանցումն այլ երկրներ»,- հայտարարել է Լուկաշենկոն։

 

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Բելառուսի տարածքով ապրանքների տարանցման արգելքը «միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտում է»։