Ծխախոտի մնացորդները փողոցում նետելու համար Իտալիայում կարող են տուգանել 150 եվրոյով

14:26 • 03.12.14

Իտալիայում «Կայունության մասին» օրենքում լրացումներն իրավապահներին թույլ կտան տուգանել բոլոր նրանց, ովքեր աղբամանից բացի այլ վայրերում ծխուկներ կնետեն, գրում է euromag.ru-ն։

 

Օրենքի «Շրջակա միջավայրի պահպանությունը» բաժնում կատարված փոփոխությունը թույլ է տալիս իրավապահներին տուգանել իրավախախտներին 30-ից 150 եվրոյի չափով։ Այժմ այն պետք է արժանանա խորհրդարանի հավանությանը։

 

Նախատեսվում է, որ տուգանքներից ստացված գումարի մի մասը կփոխանցվի Շրջակա միջավայրի պահպանության նախարարության ստեղծած հիմնադրամին։