Լիբանանի սահմանին ձերբակալված կինն ԻՊ-ի առաջնորդի կինը չէ. Իրաքի ՆԳՆ
Լիբանանա-սիրիական սահմանին երեկ ձերբակալված կինն «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի կինը չէ, hայտարարել է Իրաքի ՆԳՆ ներկայացուցիչը:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ՆԳՆ ներկայացուցիչն ասել է, թե ձերբակալվածն Իրաքի հարավում պայթյուններ կազմակերպելու համար դատապարտված Օմար Աբդուլ Համիդ ադ-Դուլայմիի քույրն է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ լիբանանցի զինծառայողները ձերբակալել են ԻՊ-ի առաջնորդի կանանցից մեկին ու որդուն՝ կեղծ փաստաթղթերով սահմանը հատելու փորձի ընթացքում:
Իրաքցի պաշտոնյան տեղեկացրել է, որ Ալ-Բաղդադին երկու կին ունի, սակայն ձերբակալվածը նրանց հետ որևէ կապ չունի:










