Լուկաշենկոն կառավարությանը 10 օր է տվել ՌԴ բելառուսական ապրանքների մատակարարման հարցը կարգավորելու համար

17:39 • 03.12.14

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարության առջև խնդիր է դրել 10 օրվա ընթացքում կարգավորել ռուսական շուկա սննդամթերքի մատակարարման հարցը, գրում է interfax.ru-ն:

 

Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է, որ դեկտեմբերի 4-ին կկայանա բելառուսական կողմի ներկայացուցիչների հանդիպումը ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի և «Ռոսսելխոզնադզոր»-ի՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ:

 

Լուկաշենկոն նաև կառավարության առջև խնդիր է դրել փնտրել սննդամթերքի սպառման այլ շուկաներ: «Դրանք կան, մենք աշխատում ենք 50 երկրների հետ, ծավալը մեծ է: Ռուսաստանի շուկան գրավիչ է, բայց այն անսահման չէ»,- ասել է Ռուսին: