Ժիրինովսկին դատարանով ապացուցել է, որ ինքն անգործունյա չէ, և 100 000 ռուբլի է շահել
Մոսկվայի դատարանը մասնակիորեն բավարարել է Պետդումայի փոխխոսնակ և ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցութան անփոփոխ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայցն` ընդդեմ քաղաքային պատգամավոր Գենադի Գենդինի և գործարար Վլադիմիր Բոուշևի:
Ինչպես հաղորդում է newsru.com-ը` РИА Новости-ին հղումով, դատական քննության պատճառ է դարձել «Ի՞նչ է արել Ժիրինովսկին Մոսկվայի համար» խորագրով հոդվածը, որը հեղինակել էր Գենդինը՝ Պետդումայի սեպտեմբերյան ընտրությունների նախաշեմին, և հրապարակել Բոուշևը:
Հոդվածում նշվում էր, որ Ժիրինովսկին Մոսկվայի համար ոչ մի բան չի արել և փորձել է առաջ մղել իր կուսակիցներին՝ մայրաքաղաքային խորհրդարան:
Այս տեղեկությունները Ժիրինովսկին համարել է իրականությանը չհամապատասխանող, որոնք վարկաբեկում են իր արժանապատվությունը: Դատարանի որոշմամբ` պատասխանող կողմը պետք է տեղեկատվության հերքում հրապարակի, ինչպես նաև՝ 100 000 ռուբլի փոխհատուցում վճարի բարոյական վնասի համար:










