Կինը կորցնում է մեքենայի վերահսկողությունն ու հայտնվում գետում (ուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանի արևելյան Սյանշան նահանգում երկուշաբթի վարորդին հաջողվել է փրկել այն բանից հետո, երբ վերջինս, կորցնելով մեքենայի վերահսկողությունը, հայտնվել է գետում:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` վերահսկողության տեսախցիկները նկարահանել են` ինչպես է մեքենան, ձախ շրջվել, հարվածել լամպի սյանն ու դուրս եկել ճանապարհից`հայտնվելով ջրում:
Տեսնելով վթարը` ականատեսները շտապել են փրկելու նրան: Գետից դուրս բերելու գործընթացը 20 րոպե է տևել:














