Իրադարձային
-ից
-ը
17:32 • 18.09.14Հակառակորդի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվելԶինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Հովհաննեսի Հակոբյանը հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել 18.09.2014թ.՝ ժամը 09:15-ի սահմաններում...
17:10 • 18.09.14«Իսլամական պետությունը» 24 ժամում 16 նոր բնակավայր է գրավել ՍիրիայումԱկանատեսներն ասում են, որ իսլամիստները շատ լավ զինված են: Այս հարձակման ժամանակ նաև տանկեր են կիրառել:
16:55 • 18.09.14«Գրական տապանը» մեկնարկում է. հայ և եվրոպացի գրողները կհանդիպեն ԵրևանումՓառատոնի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և այլ երկրներից:
16:45 • 18.09.14Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին«Հայ–չինական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա տարբեր բնագավառներում, որում նաև անձնական մեծ ներդրում ունեք Դուք, պարո՛ն դեսպան, և մենք բարձր ենք …»:
16:06 • 18.09.14Վրացի կալանավորը 2 համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)Սալբիշվիլին 25 հրում վարժություն է արել մեկ մատի վրա և 42 հրում՝ յոգայի «Բակասանա» դիրքում։ Առաջինի դեպքում կալանավորը լավացրել է իր նախկին ռեկորդը, այն ժամանակ նա արել էր 17 հրում։
15:46 • 18.09.14Photokina-2014. լուսանկարչական սարքերի ցուցադրություն Գերմանիայում (լուսանկարներ)Այն անցկացվում է 2 տարին մեկ, որպեսզի ընկերությունները հասցնեն նորույթներ «կուտակել»։
15:19 • 18.09.14Կանաչապատման աշխատանքներում առաջին անգամ օգտագործվել է կենսահումուս. Երևանի քաղաքապետարանՄայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով առաջին անգամ օգտագործվել է կենսահումուս, որը խթանում է տնկիների լիարժեք աճն ու կպչողականությունը:
15:19 • 18.09.14Թուրքիային ժողովրդավարական Սահմանադրություն է անհրաժեշտ. թուրք նախարարՆախարարը նշել է, որ անկախ այն փաստից, որ թուրքական գործող Սահմանադրության մեջ փոփոխության է ենթարկվել մոտ 100 կետ, երկրի կառավարությունը չի կարողացել Սահմանադրությունն առավել ժողովրդավարական դարձնել:
15:09 • 18.09.14ԱՄՆ-ում տղամարդը բանանի միջոցով խանութ է թալանել (տեսանյութ)Ամերիկացի տղամարդը, կանգնած լինելով հերթում, նկատել է մոտակայքում դրված բանաններով արկղը և դրանցից մեկը դրել իր գրպանը, ապա մոտեցել վաճառողին և պահանջել, որ գումար և ծխախոտ տա իրեն:
15:02 • 18.09.14ՀՀ–ում կիբերհանցագործություններն աճել են. ոստիկանության պաշտոնյան՝ պատճառների և զոհերի մասին«Միայն կազմակերպված հանցավորության դեմ վարչությանն են դիմել 224 քաղաքացի միայն 2013-2014 թվականներին»,-ասաց նա՝ ավելացնելով, որ վերջին ժամանակներում արձանագրել են ...»։
14:37 • 18.09.14Օբաման շոտլանդացիներին կոչ է արել պահպանել Բրիտանիայի միասնականությունըՆա նշել է, որ Մեծ Բրիտանիան չափազանց կարևոր գործընկեր է ԱՄՆ-ի համար, իսկ անկայուն աշխարհում՝ ի շահ բարու գործող ուժ:
14:25 • 18.09.14Փարիզում անշարժ գույքի գները նվազել ենԴեռ գարնանը Ֆրանսիայի մայրաքաղաքում բնակելի մեկ քառակուսի մետրի գինը հասնում էր 8.280 եվրոյի, սակայն ամռանն այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով մոտ 7.900 եվրոյի:
14:19 • 18.09.14Կենտրոնում գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է պլանային աշխատանքներովԻնչպես Tert.am-ին փոխանցեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից՝ պլանային աշխատանքներ են իրականացվում, մասնավորապես՝ գործող գազատարները ներմիացվում են միմյանց:
14:11 • 18.09.14Պուտինը հավանություն է տվել Ղազախստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրինՂազախստանի հետ համաձայնագիրը կոչված է հեշտացնելու սպառազինությունների մատակարարումը երկու երկրների միջև։

