Թուրքիային ժողովրդավարական Սահմանադրություն է անհրաժեշտ. թուրք նախարար
Թուրքիային ժողովրդավարական Սահմանադրություն է անհրաժեշտ, հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Նախարարը նաև նշել է, որ անկախ այն փաստից, որ թուրքական գործող Սահմանադրության մեջ փոփոխության է ենթարկվել մոտ 100 կետ, երկրի կառավարությունը չի կարողացել Սահմանադրությունն առավել ժողովրդավարական դարձնել:
Նրա խոսքով՝ ժամանակակից Թուրքիան նոր Սահմանադրության կարիք ունի:
Օգոստոսի 10-ին երկրում նախագահական ընտրություններից հետո նախկին արտգործնախարար և ներկայում երկրի գործող վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի ժողովրդավարացման համար նոր Սահմանադրություն է անհրաժեշտ:
Դավութօղլուի խոսքով՝ նոր կառավարության նպատակն է լինելու ժողովրդավարական Սահմանադրություն ստեղծելը: Նոր Սահմանադրության վրա աշխատանքները տարվում են գրեթե մեկ տարի:










