Օբաման շոտլանդացիներին կոչ է արել պահպանել Բրիտանիայի միասնականությունը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շոտլանդացիներին կոչ է արել պահպանել Մեծ Բրիտանիայի միասնականությունը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան չափազանց կարևոր գործընկեր է ԱՄՆ-ի համար, իսկ անկայուն աշխարհում՝ ի շահ բարու գործող ուժ:
Օբաման հույս է հայտնել, որ Բրիտանիան կմնա միասնական, ուժեղ և կայուն:
Այսօր առավոտյան Շոտլանդիայում սկսվել է անկախության հանրաքվեն, որի դրական արդյունքի դեպքում այդ երկիրը երեք հարյուր տարվա բրիտանական տիրապետությունից կազատվի արդեն 2016-ի գարնանը:










