Բնապահպանության նախարարությանը կտրամադրվի 20 մլն դրամ՝ որսած գայլերի դիմաց պարգևավճար տրամադրելու համար
Կառավարության որոշմամբ՝ 2014 թվականի ընթացքում որսած գայլերի դիմաց պարգևատրման գումարները վճարելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար Բնապահպանության նախարարությանը կհատկացվի 20 մլն դրամ: Գումարը նախատեսված է տրամադրել կառավարության պահուստային ֆոնդից:
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր կայացած նիստում նշեց, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տարիներին ՀՀ տարբեր համայնքներում գայլերի կողմից մարդկանց, ընտանի կենդանիների, անասնապահական տնտեսությունների վրա հաճախակի հարձակումներով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այս հարցը հրատապ է, և հետևողական պետք լինել, որպեսզի խնդրին լուծում տրվի:
«Հասարակության դժգոհությունը մեծ է գայլերի առումով և խնդրին պետք է տանք լուծում»,-ասաց նա:










