Փարիզում անշարժ գույքի գները նվազել են

14:25 • 18.09.14

Ֆրանսիական Meilleurs Аgents անշարժ գույքի գործակալության տվյալների համաձայն՝ Փարիզում բնակարանների գների նվազում է նկատվում։

 

Դեռ գարնանը Ֆրանսիայի մայրաքաղաքում բնակելի մեկ քառակուսի մետրի գինը հասնում էր 8.280 եվրոյի, սակայն ամռանն այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով մոտ 7.900 եվրոյի: Այս մասին գրում է euromag.ru-ն:

 

Meilleursagents.com կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին անշարժ գույքի գները Փարիզում նվազել են 1.5%-ով: