«Իսլամական պետությունը» 24 ժամում 16 նոր բնակավայր է գրավել Սիրիայում
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը Սիրիայի հյուսիսում 24 ժամում 16 բնակավայր է գրավել, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Դա տեղի է ունեցել մեծ գրոհի հետևանքով, գրավված տարածքները քրդաբնակ գյուղեր են:
Ականատեսներն ասում են, որ իսլամիստները շատ լավ զինված են: Այս հարձակման ժամանակ նաև տանկեր են կիրառել:
Սիրիայի քրդերն օգնություն են խնդրել, այդ թվում՝ Քրդական աշխատավորական կուսակցությունից:
Իսլամիստների թիրախն Այն ալ - Արաբ քաղաքն է՝ Թուրքիայի սահմանին:










