ԱՄՆ-ում տղամարդը բանանի միջոցով խանութ է թալանել (տեսանյութ)

15:09 • 18.09.14

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի ոստիկանությունը որոնում է մի տղամարդու, ով մթերային խանութ է թալանել բանանի օգնությամբ: Ֆիլադելֆիայի ոստիկանությունը համապատասխան տեսանյութ է տեղադրել YouTube սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում, գրում է lenta.ru-ն:

 

Ամերիկացի տղամարդը, կանգնած լինելով հերթում, նկատել է մոտակայքում դրված բանաններով արկղը և դրանցից մեկը դրել իր գրպանը, ապա մոտեցել վաճառողին և պահանջել, որ գումար և ծխախոտ տա իրեն: Խանութի աշխատակիցը կարծելով, թե հանցագործը զինված է, կատարել է նրա բոլոր պահանջները:

 

Անվտանգության տեսախցիկների տեսանյութում երևում է, որ տղամարդուն վաճառողը գումար և ծխախոտ է տալիս: Հաղորդվում է նաև, որ հանցագործը դեպքի վայրից հեռացել է հեծանվով: