Կենտրոնում գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է պլանային աշխատանքներով

14:19 • 18.09.14

Կենտրոն վարչական համայնքի մի շարք փողոցներում այսօր վաղ առավոտից դադարեցված է գազամատակարարումը:


Ինչպես Tert.am-ին փոխանցեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից՝ անջատումը պայմանավորված չէ վթարով, պլանային աշխատանքներ են իրականացվում, մասնավորապես՝ գործող գազատարները ներմիացվում են միմյանց:


Գազամատակարար ընկերությունից հայտնեցին, որ բնակիչներին նախազգուշացվել է, որ գազամատակարարում չի լինելու սեպտեմբերի 17-ի առավոտյան ժամը 10-ից սեպտեմբերի 18-ի ժամը 22։ 00-ը: Սակայն շատ հնարավոր է, որ գազամատակարարումը վերականգնվի ավելի շուտ: