Իրադարձային
-ից
-ը
13:17 • 26.04.14Աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների պատճառով հասարակության մեջ տագնապ է բարձրանում. հոգեբան«Այս շրջանում գլոբալ չեն փոփոխությունները, բայց այդ տագնապայնության աստիճանը բարձրացնում է»,- ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը։
13:00 • 26.04.14Մոսկվայում ծեծկռտուքի ժամանակ ադրբեջանցի գործարար է սպանվելՊարզվել է, որ խանութի տիրոջ վրա կրակել են այն պահին, երբ 6-8 մարդուց բաղկացած խմբի և խանութի աշխատակիցների միջև սկսված վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի։
12:45 • 26.04.14Կիևում ցուցադրում են Յանուկովիչի առանձնատան իրերը (լուսանկարներ)Ներկայացված են թանկարժեք գրքեր, արձաններ, սրբապատկերներ, կերպարվեստի գործեր, սպասք, ինտերիերի պարագաներ, զենքեր և հուշանվերներ։
12:36 • 26.04.14Չելյաբինսկում 1 օրում 2 ամսվա տեղումների չափով ձյուն է տեղացել (տեսանյութեր)Հարևան Սվերդլովսկի մարզում եղանակային պայմանների պատճառով առանց էլեկտրաէներգիայի է մնացել 18 հազար բնակիչ։
12:30 • 26.04.14Ուկրաինայում նախագահ ընտրելու լիազորությունը կարող է փոխանցվել Գերագույն ռադային. Տիմոշենկո«Այժմ քննարկվում է խորհրդարանին նախագահ ընտրելու լիազորությամբ օժտելու հարցը, ժողովրդից ընտրելու իրավունքը խլելու հարցը»,- ասել է նա հեռուստաեթերում։
12:05 • 26.04.14Յացենյուկն այսօր Վատիկանում կհանդիպի Հռոմի պապի հետՆախատեսված են նաև Յացենյուկի հանդիպումներն Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի, Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պյետրո Պարոլինիի և Հռոմում ուկրաինական համայնքի հետ։
11:30 • 26.04.14Անկարայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակըՀաղորդագրության մեջ Թուրքիայի կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու նշվել է, որ այն շարունակվում է նաև այսօր։
10:44 • 26.04.14Ամստերդամում հանձնել են World Press Photo ֆոտոմրցույթի մրցանակները (լուսանկարներ)«Այս լուսանկարները հնարավորություն են տալիս ևս մեկ անգամ համոզվել, թե ինչպիսի յուրահատուկ ուժ ունեն լուսանկարները»,- նշել է արքայազնը։
10:25 • 26.04.14Չեռնոբիլի աղետից անցել է 28 տարի (լուսանկարներ)1986թ.-ի ապրիլի 26-ին` գիշերը 1.23 րոպեին, Խորհրդային միության խոշորագույն ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում պայթյուն տեղի ունեցավ, որն ամբողջովին ոչնչացրեց ռեակտորը:
10:22 • 26.04.14Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ«Մեծ է մաեստրո Օրբելյանի ավանդը հայ ժամանակակից երաժշտարվեստի զարգացման և տարածման գործում: Նա երեսունվեց տարի ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային …»։
09:58 • 26.04.14Ուկրաինայի ՆԳՆ-ն խնդրում է բնակչությանը ֆինանսապես օգնել զինվորականներինՈւկրաինայի ներքին գործերի նախարարությունը խնդրում է քաղաքացիներին ֆինանսական և նյութական օգնություն հատկացնել այն ստորաբաժանումների զինվորականներին, որոնք պայքարում են ընդվզումների դեմ։
09:44 • 26.04.14ԱՄՆ-ն չի տատանվի Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական ուժ գործադրելու հարցում. ՕբամաՕբամայի այցը Սեուլ իրականացվում է Հյուսիսային Կորեայի՝ երկրի պատմության մեջ 4-րդ միջուկային փորձարկումներն անցկացնելու հնարավորության սպառնալիքի ֆոնին։
09:42 • 26.04.14ԱՄՆ-ում հարսը հարսանեկան խնջույքից հետո կրակել է ամուսնու բարեկամուհունՈստիկանների համաձայն՝ 30-ամյա Քրիստինա Ջորջ-Հարվանն իր ամուսնու ատրճանակից կրակել է նրա 21-ամյա բարեկամուհի Քեյթլին Ֆերմոնթի վրա։
09:31 • 26.04.14G7-ի երկրները պայմանավորվել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման հարցումՄասնավորապես՝ նրանք պատրաստ են խստացնել Ռուսաստանի նկատմամբ արդեն իսկ սահմանված պատժամիջոցները՝ «հաշվի առնելով հաջորդ ամիս Ուկրաինայում խաղաղ ընտրությունների ապահովման անհրաժեշտությունը»։
01:14 • 26.04.14Փարիզում իր առաջին ցուցադրական թռիչքն է իրականացրել Airbus E-Fan ընկերության էլեկտրական ինքնաթիռըԷլեկտրական ինքնաթիռն ընդամենը՝ 6.7 մետր երկարություն ունի, էլեկտրական շարժիչներն աշխատում են լիթիումաիոնային պոլիմերային մարտկոցների շնորհիվ:
