Չելյաբինսկում 1 օրում 2 ամսվա տեղումների չափով ձյուն է տեղացել (տեսանյութեր)

12:36 • 26.04.14

ՌԴ Չելյաբինսկ քաղաքում մեկ օրվա ընթացքում երկու ամսվա տեղումների չափով ձյուն է տեղացել, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։ Չելյաբինսկի օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ քամու ուժգնությունը կազմել է 21-27 մետր/ վայրկյան։

 

Եղանակային պայմանների պատճառով փակվել են դպրոցները։
 

Հարևան Սվերդլովսկի մարզում եղանակային պայմանների պատճառով առանց էլեկտրաէներգիայի է մնացել 18 հազար բնակիչ։
 

Վթարավերականգնողական աշխատանքներին մասնակցում է «Սվերդլովէներգո» մասնաճյուղի 44 բրիգադ, ավելի քան 50 միավոր հատուկ տեխնիկա։ Աշխատանքների ընթացքին խոչընդոտում է ուժգին քամին։

 

Եղանակային պայմանների պատճառով բազմակիլոմետրանոց խցանումներ են Եկատերինբուրգ-Տյումեն մայրուղու վրա։ Հաղորդվում է, որ վերջին երկու օրերին տեղացած ձյան պատճառով փակ են մայրուղու 113-րդ կմ-ից 163-րդ կմ-ն ընկած հատվածները։


Ճանապարհը մաքրելու համար աշխատում է 26 միավոր տեխնիկա և 50 մարդ։