ԱՄՆ-ում հարսը հարսանեկան խնջույքից հետո կրակել է ամուսնու բարեկամուհուն
Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում հարսը հարսանիքից հետո կրակել է ամուսնու բարեկամուհուն՝ այն պատճառով, թե ով պետք է վարի մեքենան, հայտնում է gazeta.ru-ն՝ Associated Press-ին հղումով։
Ոստիկանների համաձայն՝ 30-ամյա Քրիստինա Ջորջ-Հարվանն իր ամուսնու ատրճանակից կրակել է նրա 21-ամյա բարեկամուհի Քեյթլին Ֆերմոնթի վրա։
«Մենք կարծում ենք, որ նրանք վիճել են այն հարցի շուրջ, թե ով պետք է վարի մեքենան»,-ասել է ոստիկան Չարլզ Վանֆոսանը։
Հարսը գտնվում է կալանքի տակ։ Դատական լսումները կսկսվեն մայիսի 2-ին։










