Չեռնոբիլի աղետից անցել է 28 տարի (լուսանկարներ)

10:25 • 26.04.14

Այսօր լրանում է աշխարհի խոշորագույն տեխնածին աղետի` Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի պայթյունի 28-րդ տարելիցը: ԱԷԿ-ը կառուցվել էր Պրիպյատ քաղաքի մոտակայքում, Չեռնոբիլ քաղաքից 18 կմ, Բելառուսի սահմանից 16 կմ և Կիևից 110 կմ հեռավորության վրա:

 

1986թ.-ի ապրիլի 26-ին` գիշերը 1.23 րոպեին, Խորհրդային միության խոշորագույն ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում պայթյուն տեղի ունեցավ, որն ամբողջովին ոչնչացրեց ռեակտորը: Պայթյունի հետևանքով մթնոլորտ արտանետվեց 190 տոննա ռադիոակտիվ նյութ: Ռեակտորի 140 տոննա ռադիոակտիվ վառելիքից 8 տոննան հայտնվեց օդում: Փորձագետները նշում են, որ ռադիոակտիվ նյութերի ընդհանուր արտանետումները կազմել են 50 մլն կյուրի, որը հավասարազոր է 1945թ.-ին Հիրոսիմայի վրա նետված միջուկային ռումբի հետևանքների հինգհարյուրապատիկին:

 

Ռադիոակտիվ նուկլիդներն աղտոտեցին Ուկրաինայի, Բելառուսի ու Ռուսաստանի ավելի քան 145 հազ ք/կմ տարածք: Սակայն բնակչությանը վարակման վտանգի մասին հաղորդվեց շատ ուշ: Հեռուստատեսությամբ առաջին պաշտոնական հայտարարությունն արվեց միայն ապրիլի 28-ին: Աղետից հետո, ավելի քան 115 հազ. մարդ տարհանվեց 30 կմ-ոց գոտուց: Բացի այդ, աղետի հետևանքները վերացնելու գործում ներգրավվեց ավելի քան 600 հազ. մարդ: Վթարից զոհվեց 31 մարդ, դրան հետևող 15 տարիների ընթացքում ռադիոկատիվ ճառագայթման զոհ դարձավ 60-80 հազ. մարդ: 134 հազ. մարդ ծանր ճառագայթային հիվանդությամբ հիվանդացավ:

 

Չեռնոբիլի ԱԷԿ-ն ամբողջովին փակվեց 2000թ. դեկտեմբերի 15-ին։

 

Օրվա առիթով bigpicture.ru-ն ներկայացնում է ուշագրավ կադրեր աղետի վայրից.

chernobil01 38 кадров в память о Чернобыльской катастрофе

chernobil02 38 кадров в память о Чернобыльской катастрофе

chernobil04 38 кадров в память о Чернобыльской катастрофе

chernobil05 38 кадров в память о Чернобыльской катастрофе

chernobil06 38 кадров в память о Чернобыльской катастрофе

chernobil10 38 кадров в память о Чернобыльской катастрофе

chernobil13 38 кадров в память о Чернобыльской катастрофе

chernobil14 38 кадров в память о Чернобыльской катастрофе

Ցեմենտից սարկոֆագի շինարարները, 1986թ.

chernobil15 38 кадров в память о Чернобыльской катастрофе

 38 кадров в память о Чернобыльской катастрофе

chernobil17 38 кадров в память о Чернобыльской катастрофе

chernobil21 38 кадров в память о Чернобыльской катастрофе

chernobil23 38 кадров в память о Чернобыльской катастрофе

chernobil26 38 кадров в память о Чернобыльской катастрофе

Աղբյուրները՝ calend.ru, wikipedia.org