Փարիզում իր առաջին ցուցադրական թռիչքն է իրականացրել Airbus E-Fan ընկերության էլեկտրական ինքնաթիռը

01:14 • 26.04.14

Փարիզում իր առաջին ցուցադրական թռիչքը հաջողությամբ իրականացրել է Airbus E-Fan ընկերության էլեկտրական ինքնաթիռը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Էլեկտրական ինքնաթիռն ստողծվել է Airbus ընկերության ինժեներների և Aero Composites Saintonge - ACS ընկերության մասնագետների, ինչպես նաև՝ Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի (DGAC) գլխավոր վարչության համատեղ ջանքերով:


Ինքնաթիռի առաջին նախատիպը փորձագետներին և լայն հանրությանը ցուցադրվել է 2013թ.-ին՝ Le Bourget ինքնաթիռների սրահում:


Էլեկտրական ինքնաթիռն ընդամենը՝ 6.7 մետր երկարություն ունի, էլեկտրական շարժիչներն աշխատում են լիթիումաիոնային պոլիմերային մարտկոցների շնորհիվ: