Ուկրաինայում նախագահ ընտրելու լիազորությունը կարող է փոխանցվել Գերագույն ռադային. Տիմոշենկո
Ուկրաինայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ խորհրդարանում քննարկվում է նախագահ ընտրելու լիազորությունը Գերագույն ռադային փոխանցելու հարցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ուկրաինայում նախագահի արտահերթ ընտրությունները նախատեսված են մայիսի 25-ին, պաշտոնին հավակնում է 23 թեկնածու։
«Այժմ քննարկվում է խորհրդարանին նախագահ ընտրելու լիազորությամբ օժտելու հարցը, ժողովրդից ընտրելու իրավունքը խլելու հարցը»,- ասել է նա հեռուստաեթերում։










