Ուկրաինայի ՆԳՆ-ն խնդրում է բնակչությանը ֆինանսապես օգնել զինվորականներին
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը խնդրում է քաղաքացիներին ֆինանսական և նյութական օգնություն հատկացնել այն ստորաբաժանումների զինվորականներին, որոնք պայքարում են ընդվզումների դեմ, նշվում է գերատեսչության կայքում։ Տվյալ խնդրի իրականացման համար ստեղծվել է հատուկ հիմնադրամ, փոխանցում է Газета-ն։
Ուկրաինայի ՆԳՆ-ն նշում է, որ պետական բյուջեն չի բավականացնում ստորաբաժանումներին ապահովելու համար։
«Թեև պետբյուջեն հատկացնում է միջոցներ ստորաբաժանումների համար, սակայն ռեսուրսների խիստ խնայողության պայմաններում, պետական ծախսերի կրճատման և ՌԴ-ի հրահրած տնտեսական պատերազմի պատճառով այդ միջոցները բավարար չեն»,- նշվում է հաղորդագրությունում։
ՆԳՆ-ն դիմել է Ուկրաինայի ժողովրդին՝ կոչ անելով օգնել զինվորականներին։ Անհրաժեշտ միջոցների ցուցակում են՝ զրահապատ բաճկոններ, սաղավարտներ, կապի ժամանակակից միջոցներ և տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև անձնական հիգիենայի պարագաներ, ներքնազգեստ, անկողնային պարագաներ, լվացող միջոցներ, նշում է գերատեսչությունը։










