Մոսկվայում ծեծկռտուքի ժամանակ ադրբեջանցի գործարար է սպանվել

13:00 • 26.04.14

Մոսկվայում այս գիշեր սպանվել է 1965թ.-ին ծնված ադրբեջանցի, որը ծխախոտի խանութի սեփականատեր է եղել, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։

 

Պարզվել է, որ խանութի տիրոջ վրա կրակել են այն պահին, երբ 6-8 մարդուց բաղկացած խմբի և խանութի աշխատակիցների միջև սկսված վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի։

 

Խմբի անդամներից երկուսը մտել են խանութ, իսկ հետո նրանցից մեկը երկու անգամ կրակել է սեփականատիրոջ կրծքին։

 

Վիրավորը փորձել է պաշտպանվել դանակով, սակայն սխալմամբ վիրավորել է զարմիկի ազդրը։ Ստացված վնասվածքից խանութի սեփականատերը մահացել է։

 

Հարձակվողները փախուստի են դիմել «ВАЗ-2112» մակնիշի ավտոմեքենայով, սակայն մեքենան հայտնաբերվել է, և վարորդ, 23-ամյա ադրբեջանցին ձերբակալվել է։ Այժմ ոստիկանությունը փորձում է գտնել հանցագործության մյուս մասնակիցներին և պարզել սպանության դրդապատճառները։