Իրադարձային
-ից
-ը
14:03 • 23.04.14Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի ՉեխիաՀՀ Նախագահն այնտեղ կմասնակցի Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը: Գագաթնաժողովին Նախագահը հանդես կգա ելույթով:
13:59 • 23.04.14Լավրովը խորհուրդ է տվել Յացենյուկին Վատիկանի փոխարեն Ուկրաինայի հարավ այցելել«Նախորդ շաբաթ, երբ նա այնտեղ էր, հանդիպել է միայն այն մարդկանց հետ, ում ինքն է նշանակել, սակայն այդպես էլ չի հանդիպել ցուցարարների հետ»,- ասել է Լավրովը։
13:57 • 23.04.14Գործադիրը մերժեց Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած օրենսդրական առաջարկըԱրդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանի տեղակալ Արման Թաթոյանը նշեց, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում …
13:45 • 23.04.14Ազատամարտիկները, որոնց դահլիճ չեն տրամադրում, որոշել են ՀՀԿ-ի գրասենյակի դիմաց ժողով անել (տեսանյութ, լուսանկարներ)«Մեզ ոչ մի դահլիճ էլ պետք չէ, կգնանք Մելիք-Ադամյան փողոց՝ Հանրապետականի դիմաց ժողով կանենք»,- հայտարարեց պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը։
12:58 • 23.04.14Ուկրաինայի արևելքում վերսկսվել է հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլըՍուրբ Հարության տոներին հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը դադարեցվել էր, սակայն այսօրվանից այն շարունակվում է:
12:40 • 23.04.14Լիբանանի խորհրդարանն այսօր նախագահ կընտրիԼիբանանում գործող օրենքների համաձայն՝ բարձրագույն պետական պաշտոնը կարող է զբաղեցնել միայն քրիստոնյա-մարոնիթը։
12:33 • 23.04.14Անհետացած մալայզիական Boeing-ը որոնելու են «Տիտանիկի» պես«Հաջորդ քայլը, իմ կարծիքով, լինելու է ավելի հզոր ջրատեղորոշիչ ուղարկելը, որը կկարողանա աշխատել մեծ խորության վրա»,-ասել է պաշտոնյան։
12:30 • 23.04.14Մահվան ելքով վրաերթ՝ Պառավաքար գյուղումՏավուշի մարզի Պառավաքար գյուղի դպրոցի մոտ ապրիլի 22-ին, ժամը 22.00-ի սահմաններում «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Վանիկ Զոհրաբյանին...
12:28 • 23.04.14Լոնդոնում Chanel-ի ֆիրմային խանութից 84.000 դոլար ընդհանուր արժողությամբ պայուսակներ են գողացելԽանութից գողացել են միայն 26 պայուսակ՝ մոտ 84.000 դոլար ընդհանուր արժողությամբ։
12:24 • 23.04.14Երևան-Սևան ճանապարհին «Լեքսուզ»-ը կողաշրջվել է. 21-ամյա վարորդը մահացել էԱպրիլի 23-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին «Լեքսուզ ԼՏ-400» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։
12:15 • 23.04.14Կառավարությունը հավանություն տվեց «Թրաֆիքինգի ենթարկված անձանց օժանդակության մասին» օրենքի նախագծինՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր կառավարությանը ներկայացրեց ՀՀ կառավարության եզրակացությունը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լևոն Դոխոլյանի և Իշխան...
12:08 • 23.04.14Ադրբեջանցին 64.000 դոլար է պահանջում McDonald's-ից՝ ուտելիքի մեջ եղած խխունջի պատճառովԲաքվի բնակիչ ոմն Ռոլան Մամեդով 50 հազար մանաթ (մոտ 64 հազար դոլար) է պահանջում McDonald’s-ի ադրբեջանական մասնաճյուղից՝ իր «Կեսար» աղցանում հայտնաբերված խխունջի դիմաց։
11:55 • 23.04.14Հուսով եմ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները կակտիվանան. Մամեդյարով«Ռուսաստանը, նախևառաջ, փորձում է հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնել։ Միաժամանակ մենք քննարկել ենք, թե որ ուղղությամբ պետք է շարունակվեն բանակցությունները»,-ասել է նա։
11:49 • 23.04.14Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելողների համար կգործեն երկու անվճար երթուղիներ. քաղաքապետարան2014թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն...
11:40 • 23.04.14Ռիո դե Ժանեյրոյում պրոֆեսիոնալ պարողի մահը ոստիկանության հետ բախումների պատճառ է դարձելՄարդկանց բազմությունը հավաքվել է թաղամասի մուտքի մոտ՝ պահանջելով բացատրել պարողի մահը: Ցուցարարներն այրում են ավտոմեքենաներ և անիվներից բարիկադներ են կառուցում, լսվում են կրակոցներ:
