Ադրբեջանցին 64.000 դոլար է պահանջում McDonald's-ից՝ ուտելիքի մեջ եղած խխունջի պատճառով

12:08 • 23.04.14

Բաքվի բնակիչ ոմն Ռոլան Մամեդով 50 հազար մանաթ (մոտ 64 հազար դոլար) է պահանջում McDonald’s-ի ադրբեջանական մասնաճյուղից՝ իր «Կեսար» աղցանում հայտնաբերված խխունջի դիմաց, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Մամեդովը վրդովված է ոչ միայն իր ուտելիքի մեջ կակղամորթի առկայությունից, այլև ռեստորանի ադմինիստրատորի արհամարհական վերաբերմունքից՝ այն բանից հետո, երբ ինքը նկատողություն է արել:

 

Այս գործով դատավարությունը կսկսվի հաջորդ շաբաթ և, ըստ էության, կդառնա առաջին նմանատիպ դատավարությունն Ադրբեջանում։