Լոնդոնում Chanel-ի ֆիրմային խանութից 84.000 դոլար ընդհանուր արժողությամբ պայուսակներ են գողացել
Թալանել են Լոնդոնի Հարավային Քենսինգթոն շրջանում գտնվող Chanel ֆիրմային խանութը։
Խանութից գողացել են միայն 26 պայուսակ՝ մոտ 84.000 դոլար ընդհանուր արժողությամբ, հայտնում է buro247.ru-ն։
Հանցագործները խանութ են մտել գողացված Audi Q7 մեքենայով՝ անմիջապես ապակյա ցուցափեղկի միջով։ Այդպիսով՝ գողացված պայուսակների արժեքին գումարվել է ևս 42.000 դոլար՝ ինտերիերը կարգի բերելու համար։ Դեռևս չի հաջողվել ձերբակալել 3 հանցագործներին։










