Լավրովը խորհուրդ է տվել Յացենյուկին Վատիկանի փոխարեն Ուկրաինայի հարավ այցելել

13:59 • 23.04.14

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի համար նպատակահարմար կլիներ գնալ ոչ թե Վատիկան, այլ՝ երկրի հարավ, նշում է Корреспондент-ը։

 

«Յացենյուկն այժմ պատրաստվում է մեկնել Վատիկան։ Արտասահման այցեր կատարելու փոխարեն ավելի լավ կլիներ՝ նա մեկներ հարավ։ Նախորդ շաբաթ, երբ նա այնտեղ էր, հանդիպել է միայն այն մարդկանց հետ, ում ինքն է նշանակել, սակայն այդպես էլ չի հանդիպել ցուցարարների հետ»,- ասել է Լավրովը։

 

Մինչդեռ Յացենյուկի մամուլի խոսնակ Օլգա Լապոն հայտնել է, որ վարչապետը հրավիրված է Վատիկան՝ Հովհաննես Պողոս 2-րդի և Հովհաննես 23-րդի սրբադասման արարողությանը մասնակցելու, որը կկայանա ապրիլի 27-ին։ Սակայն նրա այցի վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։