Ազատամարտիկները, որոնց դահլիճ չեն տրամադրում, որոշել են ՀՀԿ-ի գրասենյակի դիմաց ժողով անել (տեսանյութ, լուսանկարներ)
Ռազմադաշտային հրամանատարների խորհրդին տևական ժամանակ է, ինչ իշխանությունները մերժում են դահլիճ տրամադրել, մասնավորապես՝ Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը՝ հավաքներ ու ժողովներ անցկացնելու համար: Այս մասին այսօր հայտարարեցին մի խումբ ազատամարտիկներ, որոնք հավաքվել էին կառավարության դիմաց և սպառնում էին փակել փողոցը, ապա հայտարարեցին, որ այդ դեպքում ժողով կանեն Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակի դիմաց:
«Մեզ ոչ մի դահլիճ էլ պետք չէ, կգնանք Մելիք-Ադամյան փողոց՝ Հանրապետականի դիմաց ժողով կանենք»,- հայտարարեց պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը, ինչից հետո ազատամարտիկները երթով շարժվեցին դեպի Մելիք Ադամյան փողոց, ուր տեղակայված է ՀՀԿ կենտրոնական գրասենյակը:
Նախքան այդ, նրանց հետ բանակցում էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:










