Երևան-Սևան ճանապարհին «Լեքսուզ»-ը կողաշրջվել է. 21-ամյա վարորդը մահացել է

12:24 • 23.04.14

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 23-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին «Լեքսուզ ԼՏ-400» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1993 թ. ծնված Ռուբեն Սուֆլեյանը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: