Իրադարձային
-ից
-ը
12:31 • 03.03.14Եթե Յանուկովիչը մեղավոր է, իմպիչմենթի գործընթաց սկսեք և դատեք նրան. Մեդվեդև«Ռուսաստանին հարկավոր է ուժեղ և կայուն Ուկրաինա: Կանխատեսելի և տնտեսապես հարուստ գործընկեր: Այլ ոչ աղքատ բարեկամ, որը միշտ կանգնած է առաջ պարզած ձեռքով»,-ասել է նա։
12:00 • 03.03.14Աֆղանստանի պատերազմն ի շահ Արևմուտքի է. ՔարզայՔարզայն ասել է, որ Աֆղանստանի պատերազմն իրենց պատերազմը չէ, այլ վարվում է ԱՄՆ-ի անվտանգությունը և Արևմուտքի շահերն ապահովելու նպատակով:
11:56 • 03.03.14Մանկական մահացության նվազեցման նպատակով ՀՀ-ում կկիրառվի պնևմակոկային պատվաստանյութը. ՀՀ ԱՆ«Այդ նույն պատվաստանյութերն են օգտագործվում եվրոպական զարգացած երկրներում։ Մեզ համար ամեն մի երեխայի կյանքը չափազանց թանկ արժե»,- ասել է նախարարը։
11:51 • 03.03.14Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում բուք է սկսվելԻնչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, լեռնանցքներում կատարվում են ինտենսիվ մաքրման աշխատանքներ: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
11:33 • 03.03.14Մահացել է ֆրանսիացի նշանավոր ռեժիսոր Ալեն ՌենենՄահացել է Ֆրանսիայի կինոյի պատմության ամենահայտնի ռեժիսորներից մեկը:
11:20 • 03.03.14Այսօրվանից սկսվում է Մեծ պահքըՊահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու:
11:04 • 03.03.14Արմեն Աշոտյանը մեկնել է Լեռնային ՂարաբաղԿԳ նախարարը կայցելի նաև ԼՂՀ հարավային շրջաններ: Այցի շրջանակում նախատեսվում է համագործակցության պայմանագրի ստորագրում ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների միջև:
11:00 • 03.03.14Մերկելը զանգահարել է Օբամային և պատմել, որ Պուտինը կորցրել է «իրականության հետ կապը». NY TimesԻնչպես գրում է թերթը, գերմանացի կանցլերն ԱՄՆ նախագահին հայտնել է, որ «նա վստահ չէ, թե արդյոք պարոն Պուտինը պահպանել է կապն իրականության հետ»: Նա «ուրիշ աշխարհում է»:
10:58 • 03.03.14Համահայկական խաղերի դրոշն ի պահ է տրվել ԵրևանինԱռաջին անգամ Հայաստանում անցկացվող Համահայկական ձմեռային խաղերի փակման պաշտոնական արարողության շրջանակում Համահայկական խաղերի դրոշն ի պահ է տրվել …
10:46 • 03.03.14Նշվել է «Միսս Ռուսաստան-2014» գեղեցկության մրցույթի հաղթողի անունը (լուսանկարներ)Հաղթող Յուլյա Ալիպովան ստացել է ոչ միայն սպիտակ ոսկուց պատրաստված և ադամանդներով ու մարգարիտներով զարդարված թագ, այլև 100.000 դոլար դրամական մրցանակ, ինչպես նաև Hyundai Solaris ավտոմեքենա։
10:39 • 03.03.14Ջոն Քերին մարտի 4-ին կայցելի ԿիևՆա կհանդիպի Ուկրաինայի նոր իշխանության ներկայացուցիչների հետ` «վերահաստատելու, որ ԱՄՆ-ն մեծապես սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը»։
10:34 • 03.03.14Ղրիմի վարչապետը հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարություն ստեղծելու մասինՂրիմի իշխանությունները սեփական պաշտպանության նախարարությունը կստեղծեն, որի աշխատակիցները կապահովեն հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ու ազատությունը։
10:17 • 03.03.14«Օսկար» մրցանակաբաշխությանը հիշատակվել է Ուկրաինայի մասին (տեսանյութ)«Դոժդ» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ «Օսկարը» սկսվել է Ուկրաինայի մասին հիշատակումով: Ճգնաժամի մեջ գտնվող այդ երկրի մասին իր շնորհակալական խոսքում հիշատակել է Ջարեդ Լետոն։
10:00 • 03.03.14Ջենիֆեր Լոուրենսը կրկին ընկել է «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ (տեսանյութեր)Մրցանակաբաշխության հաղորդավար Էլեն Դիջեներեսը կատակել է այդ առումով և ասել է, որ եթե այս տարի էլ Լոուրենսն արժանանա մրցանակի, ապա իրենք կմոտենան նրան՝ հանձնելու համար։
09:52 • 03.03.14Հոլիվուդյան աստղերն «Օսկար» մրցանակաբաշխությանը (լուսանկարներ)«Օսկար» մրցանակաբաշխությանը ժամանած հյուրերից ոմանք չվախեցան փչացնել տոնական սանրվածքը, իսկ մյուսները նախընտրեցին լիմուզինի մեջ սպասել, մինչ անձրևը կավարտվի։
