Ջոն Քերին մարտի 4-ին կայցելի Կիև

10:39 • 03.03.14

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մարտի 4-ին կայցելի Կիև, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Այցը նպատակ ունի ցույց տալ, որ Վաշինգտոնը սատարում է Կիևին:

 

Նա կհանդիպի Ուկրաինայի նոր իշխանության ներկայացուցիչների հետ` «վերահաստատելու, որ ԱՄՆ-ն մեծապես սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը», հայտնել է Պետքարտուղարության խոսնակը:

 

Ավելի վաղ Քերին ագրեսիա էր որակել Ռուսաստանի քայլերն Ուկրաինայի ճգնաժամի բերումով: Վաշինգտոնը կրկին Վլադիմիր Պուտինին կոչ է արել զորքերը դուրս բերել Ղրիմի տարածքից: