Մերկելը զանգահարել է Օբամային և պատմել, որ Պուտինը կորցրել է «իրականության հետ կապը». NY Times
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զանգահարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և հաղորդել, որ ռուս նախագահը կորցրել է «իրականության հետ կապը»: Այդ մասին մարտի 2-ին նյույորքյան ժամանակով ուշ երեկոյան հաղորդել է The New York Times թերթը, գրում է «Դոժդը»:
Ինչպես գրում է թերթը, գերմանացի կանցլերն ԱՄՆ նախագահին հայտնել է, որ «նա վստահ չէ, թե արդյոք պարոն Պուտինը պահպանել է կապն իրականության հետ»: Նա «ուրիշ աշխարհում է»: Այս խոսքերն է մեջբերում թերթը՝ սեփական աղբյուրներին հղումով:
Մարտի 2-ի երեկոյան տեղի է ունեցել երկարատև հեռախոսազրույց Վլադիմիր Պուտինի և Անգելա Մերկելի միջև, որի արդյունքներով, ինչպես հայտնի է դարձել, ռուս առաջնորդը համաձայնել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով բանակցություններին և ԵԱՀԿ առաքելությանը:
Հիշեցնենք, որ «Մեծ ությակի» 7 երկրներ` ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ճապոնիան, սառեցրել են Սոչիում կայանալիք գագաթնաժողովին իրենց նախապատրաստական աշխատանքները: Պատճառն Ուկրաինայի ճգնաժամն ու Ռուսաստանի գործողություններն են:










