Աֆղանստանի պատերազմն ի շահ Արևմուտքի է. Քարզայ

12:00 • 03.03.14

Աֆղանստանում անվտանգության նպաստման միջազգային ուժերը պատերազմ են մղում ոչ Քաբուլի շահերին համապատասխան, ասել է այդ երկրի նախագահ Համիդ Քարզայը` The Washington Post-ին տված հարցազրույցում:

 

Քարզայն ասել է, որ Աֆղանստանի պատերազմն իրենց պատերազմը չէ, այլ վարվում է ԱՄՆ-ի անվտանգությունը և Արևմուտքի շահերն ապահովելու նպատակով:

 

Քարզայն ասել է, որ մտահոգ է իր երկրում զոհերի մեծ թվով, ինչն ամերիկյան ռազմական գործողությունների հետևանք է:

 

Աֆղանստանի նախագահի գնահատականով` «Ալ Կաիդա» խմբավորումն ավելի շատ միֆ է, քան իրականություն:

 

Օբամա - Քարզայ հարաբերությունները վերջին շրջանում լարված են, քանի որ Քարզայը չի շտապում ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել` իր երկրից ամերիկյան ուժերի դուրս բերմանն ընդառաջ: Ապրիլինի Աֆղանստանում նախագահական ընտրություններ են: